Ասում են, թե ԵԽԽՎ-ում բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հայրիկը նախկինում Բոսնիայի ներքին գործերի նախարարն ա եղել, ու որ «Միլիցա» անունն ու արագ առաջխաղացումն ամենևին էլ պատահականություն չեն: Ու եթե պարզվի նաև, որ պատգամավորի բանկային հաշվին նստած կլորիկ գումարն ադրբեջանական ծագում ունի, ապա կծիկը կամբողջանա): Իսկ ավելի լուրջ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևը չի կարող ազդել հակամարտության կարգավորման վրա այն պարզ պատճառով, որ դրա իրավասությունը ԵԱՀԿ ՄԽ-ինն է: Ադրբեջանի ժողովրդի վստահությունը սպառած ալիևյան վարչակազմը ընդամենը փորձել է ժողովրդի ուշադրությունը շեղել իրապես կենսական նշանակության սոցիալական խնդիրներից (աղքատություն, արժեզրկում, գնաճ…):Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=950236541731340&set=a.225700790851589.57258.100002350099907&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



