

Գրիգոր Մկրտչյանը (1925-2003) ծնվել է Կրասնոդարում: Նրա հայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը, ծնունդով Արևմտյան Հայաստանից էր` 1915-ի ցեղասպանությունը վերապրածներից: Մկրտչյանների ընտանիքի Մոսկվա տեղափոխվելուց հետո Գրիգորը սկսում է հիմնովին զբաղվել սպորտով` ֆուտբոլով և հոկեյով և շուտով ընդգրկվում է տափօղակով հոկեյի ԲԿՄԱ թիմում` որպես դարպասապահ: Ինչպես իր հիշողություններում գրում էր հոկեյի հանրահայտ սովետական մարզիչ Անատոլի Տարասովը` Մկրտչյանը փաստորեն հանդիսացավ տափօղակով հոկեյի դարպասապահների սովետական դպրոցի հիմնադիրը:
Գրիգոր Մկրտչյանի մարզական նվաճումներից են նաև հետևյալները. Աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն` 1954, 1956, Եվրոպայի եռակի չեմպիոն` 1954, 1955, 1956, իսկ 1948-1958 թթ. ընթացքում Մոսկվայի ԲԿՄԱ թիմի կազմում նա 8 անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը: Հետագայում Գրիգոր Մկրտչյանն աշխատել է որպես մարզիչ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=927347270713139&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել