Ցանկացած պատերազմի ժամանակ լինում են ճակատամարտեր, որոնք բեկումնային են լինում: Ասենք՝ այդպիսին է եղել Ստալինգրադը երկրորդ աշխարհամարտում, կամ այդպես են ինձ մատուցել պատմության դպրոցական դասագրքերը` «Փլուզվեց գերմանական զորքերի անպարտելիության մասին միֆը»: Այսպիսով կարևորվում էր նաև հոգեբանական հաղթանակը: Արցախյան պատերազմի բեկումնային ճակատամարտերից էր Քարինտակի մարտը, երբ հայկական տեղական զինուժից բազմաթիվ անգամ գերազանցող ադրբեջանական մարտուժը, ունենալով դիրքային առավելություն, նախահարձակ լինելով, խայտառակ պարտություն կրեց: Իրենց աչքի տակ ունենալով գիշերն աշխատող և ցերեկը հանգստացող գյուղի հերոսական օրինակը՝ ադրբեջանցիք հասկացան՝ «անհնար է, անհնար հայոց ոգին ընկճել»: ճճճ Այսօր Քարինտակի հաղթանակի օրն է: Փառք հերոսներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: