Lragir.am-ը գրում է.
Եվրամիության երկրները Եվրահանձնաժողովին առաջարկել են օրենսդրական և գործնական հիմքեր նախապատրաստել Շենգենյան համաձայնագրի 26-րդ հոդվածով լրացուցիչ սահմանային վերահսկողության միջոցառումների երկարացման համար: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների միգրացիոն գործերով նախարար Կլաաս Դիյկհոֆը:
26-րդ հոդվածն ասում է, որ պետությունները բացառիկ դեպքերում կարող են 2 տարով սահմանափակել Շենգենյան համաձայնագրի գործողությունը:
Ավելի վաղ Ավստրիան, Գերմանիան, Դանիան, Շվեդիան ու Ֆրանսիան հայտարարել են սահմանային վերահսկողության ուժեղացման մասին:
Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհան Միկլ-Լյայտները հայտարարել է, որ Հունաստանը պետք է դուրս գա Շենգենյան գոտուց, որովհետև չի կարողանում պայքարել ներգաղթյալների անօրինական հոսքի դեմ:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/126804
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել