Գլոբալ առումով 2015-ը ՀՀ տնտեսության համար կարելի է հաջող տարի անվանել: Հաշվի առնելով արտաքին հատվածի մարտահրավերների լրջությունը՝ մեր տնտեսությունը բավականին լուրջ դիմադրողականություն ցույց տվեց:
Տարին ավարտելով տնտեսական ակտիվության 3,1% աճով՝ հետաքրքրություն կարող է առաջանալ, թե հատկապես որ ամիսներին էր տնտեսությունը գտնվում իր «տարերքի» մեջ:
Ամենաակտիվ ամիսներ կարելի է համարել օգոստոսը ՝ 23,3% աճով և դեկտեմբերը՝ 20,4% աճով: Եթե օգոստոսին աճը հիմնականում ապահովել է գյուղատնտեսությունը, ապա դեկտեմբերի աճը՝ առևտրաշրջանառության և սպասարկման ոլորտները:
Եթե տնտեսական աճի դինամիկան համեմատենք մեկ տարվա վաղեմության ցուցանիշների հետ, ապա կտեսնենք, որ ամենաբարձր ցուցանիշը եղել է հունիսին, երբ գրանցվել է 8,6 % աճ:
Եղել են նաև պասիվ ամիսներ, մասնավորապես հոկտեմբերը և նոյեմբերը, որոնց պասիվությունը բացատրվում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների նվազմամբ:
Տնտեսական ակտիվության վրա ազդող կարևորագույն ոլորտներից թե՛ գյուղատնտեսությունը և թե՛ արդյունաբերությունն արդարացրեցին իրենց՝ գրանցելով համապատասխանաբար 11,7% և 5,2% տնտեսական աճ: