Մտաբերելով այդ օրը՝ հիշեցի, որ այդ ժամին իմ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը գտնվել է կայանված վիճակում, մայթին զուգահեռ, իսկ արագաչափ սարքը ֆիքսել էր մեկ այլ տրանսպորտային միջոցի արագություն, որի պետհամարանիշը բացակայում էր:
Դիմում-բողոք ներկայացրեցի Ճանապարհային ոստիկանություն, որտեղից շաբաթներ անց գրավոր տեսքով պատասխանեցին, որ իրավախախտման հիմքում դրված լուսանկարի լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեղի ունեցածը տեխնիկական վրիպակ է, հետևաբար ենթակա է բեկանման:
Խնդրանք և կոչ բոլոր այն վարորդներին, ովքեր ունեն ոչ իրավաչափ վարչական իրավախախտումներ՝ անպայման դիմում-բողոք ներկայացնել ՃՈ կամ Վարչական դատարան օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1058521760864686&set=a.155162147867323.44605.100001206169453&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



