imageGalaTV.am-ը գրում է.

Քիչ առաջ ԳԱԼԱ-ն ահազանգ է ստացել, որ Երեւան- Գյումրի ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ եւ ավտոբուսներ են արգելափակվել` այդ թվում նորակոչիկներ տեղափոխող ավտոբուս:

Լանջիկի հատվածում ճանապարհն անանցանելի է, չկա տեսանելիություն: Նշենք, որ շուրջ 40 նորակոչիկ այսօր Գյումրիից Երեւան էին տեղափոխվում բուժզննության: Նրանք ետ վերադառնալ չեն կարողացել, քանի որ ճանապարհն անանցանելի է:

ԱԻՆ 911 ծառայությունից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ ճանապարհը բացել հնարավոր չէ, ուստի ստիպված են ճանապարհին մնացած ավտոմեքենաների ուղեւորներին տեղավորել մոտակա գյուղերի տներում:

ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը եւսԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ճանապարհը բացել հնարավոր չէ: «Բուք է, չկա տեսանելիություն, հնարավոր չէ որեւէ բան անել, ստիպված են ճանապարհին ինչ-որ տեղ տեղավորվել: Փրկարար ծառայությունը հատուկ զգուշացրել էր՝ այդ թվում զինկոմին, որ շարժ չլինի, քանի որ բուք ու սառույց է: Հիմա թե զգուշացումից հետո ինչու են 40 երեխու տարել հասցրել Երեւան ու ճանապարհին թողել, ես դա ասել չեմ կարող»,-նշեց Սարիբեկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել