Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է դաբաղ հիվանդության դեպք: Այս մասին հայ հասարակությունը տեղեկացավ ռուսական մամուլից: Տարանջատենք փաստերը փաստերի մեկնաբանություններից.Փաստ 1. Ռուսական կողմն իր տեղական ԶԼՄ-ների միջոցով առաջինը հայ հասարակությանը տեղեկացրեց մեր երկրում արձանագրված հիվանդության մասին: Առնվազն 1 շաբաթ հայկական կողմը հասարակությունից թաքուն է պահել իրողությունը (հայկական կողմն է ռուսական կողմին տեղեկացրել, թե՝ ոչ, հարցի այլ կողմն է և փաստի հետ առնչություն չունի):
Փաստ 2. Ռուսական կողմը, որն, ի դեպ, մեր մեդիայի համար դարձավ ինֆորմացիայի առաջին աղբյուրը, իր հաղորդագրության մեջ Հայաստանում դաբաղ հիվանդության նկատմամբ իրավիճակը գնահատեց անկայուն, ինչից հետո հայկական կողմը հարկ համարեց նշել, որ արձանագրվել է ընդամենը 1 դեպք՝ չպատասխանելով ամենակարևոր հարցին՝ այդ դեպքում ինչու են թույլ տվել, որպեսզի ռուսական կողմն իրավիճակը գնահատի անկայուն, ինչը հնարավորություն կտար հասկանալու՝ իրականում կաղացե՞լ ենք բանակցային փուլում, թե՞ ավելի արժանահավատ է անկայում իրավիճակ գնահատականը:
Հարցազրույց փաստերի շուրջ. անկախ պատճառներից՝ փաստը մնում է փաստ:
Հ.Գ.
Ամենևին պետք չէ զարմանալ հայկական մեդիայի գործողությունների վրա և տնտեսության ձախողումն ու անհաջողությունները կապել այն փաստի հետ, որ մեդիայում աղմուկ բարձրացավ: Ռուսական կողմի հայտարարությունը հաղորդագրություն էր ուղղված ոչ միայն ՀՀ-ին, այլև ամբողջ աշխարհին. աղմուկը ռուսական կողմից էր՝ փաստ 3՝ աշխարհի տեսանկյունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



