Հունվարի 15-ին Լևոն Տեր-Պետրոսյանը «Glendale Memorial» հիվանդանոցում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության: Վիրահատությունը կատարել են հայտնի բժիշկներ՝ վիրաբույժ, դոկտոր Պետար Վուկասինը և հայ ուռուցքաբան, դոկտոր Գալուստ Յուքարը: Ետվիրահատական բուժումից հետո Տեր-Պետրոսյանը հունվարի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից, և այժմ ապաքինումը շարունակում է ազգականների տանը: Կարելի է ենթադրել, որ հիվանդության առաջացման հարցում երկրորդական դեր չեն խաղացել խրոնիկական սթրեսային վիճակները, բացասական հույզերի կուտակումները և, անտարակույս, տարիներ շարունակ ծխելը չարաշահելը: Մաղթենք հիվանդին շուտափույթ ապաքինում, թող կազդուրվի շուտով, գնա, տեր կանգնի իր ընտանիքին, իր սիրասուն թոռնիկներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել