Տարօրինակ ու ցավալի էր, բայց այսօր շատ քչերը հիշեցին Տիգրան Նաղդալյանին: Այսօր լրացավ նրա սպանության 10 տարին: Քանի որ բավական վաղ տարիքից եմ սկսել հետաքրքրվել քաղաքականությամբ, շատ լավ եմ հիշում նրա պրոֆեսիոնալիզմը, լրագրողական բացառիկ տաղանդն ու յուրօրինակ ոճը, իսկ այդ հատկանիշները այսօր պակասում են մեր հեռուստատեսություններում: Ինքս երբևէ լրագրությամբ չեմ զբաղվել, բայց Նաղդալյանի կիրթ, գրագետ, դիպուկ և կոռեկտ խոսքը մշտապես ինձ համար օրինակ է եղել: Կարծում եմ՝ լրագրությամբ զբաղվող անհատները պետք է տարբերեն իսկական լրագրությունը կեղծ ու պատվերով գրվող կամ ցուցադրվող երևույթներից: Թող ինձ ներեն այն մարդիկ, ովքեր ազնիվ են իրենց աշխատանքում, բայց այսօրվա Հ1-ը օբյեկտիվության առումով խիստ տարբերվում է Տիգրան Նաղդալյանի ղեկավարած Հ1-ից... Հուսամ՝ մենք դեռ կունենանք նոր Տիգրան Նաղդալյաններ, ում հանդեպ ճակատագիրը ավելի բարյացակամ կգտնվի...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=4134151160128&set=a.2876731525423.2113588.1474031280&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել