Աշխարհում գոյություն չունի երեխաների դաստիարակման իդեալական ուղեցույց: Այնուամենայնիվ, որոշ ծնողներ իրենց իսկական գուրու են համարում երեխաների դաստիարակության հարցում և աջ ու ձախ խորհուրդներ են տալիս:

Ավստրալացի նկարչուհի, երկու երեխաների մայր և ծնողների շրջանակում հայտնի բլոգեր Կոնստանս Հոլլն իր մաշկի վրա զգացել է իբր կայացած ծնողների ճնշումը: Բայց բոլոր նորաթուխ մայրիկները մինչև կոկորդը կուշտ են այդ խորհուրդներից:

Չդիմանալով այդ ամենին՝ Կոնստանսը Facebook-ի իր էջում մի գրառում կատարեց և այդպիսով տեղը դրեց աներես խորհրդատուներին:

12439515_1063523523692472_8659774919291209418_n

«Այգում նստած հեռախոսով զբաղվող կին, այլ ոչ թե խաղացող երեխային ուշադրություն դարձնող, ես ողջունում եմ քեզ: Դու այդպես ես վարվում՝ ի հեճուկս հասարակության այն կարծիքի, որ դու պետք է զգոն լինես օրը 24 ժամ…

Ընկերուհիների հետ սրճարան գնացող կին, ում տանը տիրում է կատարյալ թափթփվածություն, ես ողջունում եմ քեզ: Լինել լավ մայր, լավ կին կամ լավ մարդ՝ չի նշանակում ողջ կյանքն անցկացնել մաքրություն անելով:

Բժշկի մոտ հակադեպրեսանտի դեղատոմսին սպասող կին, ես ողջունում եմ քեզ: Դա նշանակում է, որ դու չես հանձնվում: Դեպրեսիան այնպիսի բան է, որ կամ դու նրան պիտի հաղթես, կամ ինքը քեզ, իսկ դրա դեմ պայքարելը թուլության նշան չէ:

Ծննդաբերությունից հետո նիհարել չձգտող կին, ես ողջունում եմ քեզ: Դու նոր, 24 ժամ շարունակվող և չվարձատրվող աշխատանք ունես: Եվ այդպես շարունակվելու է մոտակա 20 տարիները… Իրականում դա հիանալի առիթ է թխվածքաբլիթներ ուտելու: Կեր և գրողի ծոցն ուղարկիր բոլորին, ովքեր ինչ-որ բան կփորձեն ասել քեզ»:

12509143_1069319443112880_2147008027735889127_n

Գժվել կարելի է, այս գրառումը մեկ օրվա ընթացքում ստացել է 185 հազար «Like» և 80 հազար «Share»:

Երբ փոքր էինք՝ «Երջանիկ մայրիկ, երջանիկ երեխա» արտահայտությունը մեզ համար էգոիզմ էր թվում: Այժմ ես այդպես չեմ կարծում: Այո, դա էգոիզմ է, բայց առողջ էգոիզմ է… Մռայլ և դժգոհ մայրիկները մեծացնում են նմանատիպ երեխաներ, նրանք դժբախտ են լինում: Իսկ երբ կինն ապրում է իր հաճույքներով, երջանիկ է լինում և ինքն իրենից գոհ, բավարարված, ապա երջանիկ են լինում նաև նրա ամուսինն ու երեխաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել