Բազմիցս եմ անդրադարձել հասարակության մեջ տարրական կուլտուրայի բացակայության մի շարք դրսևորումների: Իսկ կուլտուրայի մակարդակն այդ հասարակության նկատմամբ իշխողների վարքաբանության շատ կարևոր բաղկացուցիչ է: Այն, որ բիզնեսը հաճախ բարոյականություն չի ճանաչում, վաղուց է հայտնի, բայց բաներ կան, որ դուրս է տրամաբանության սանդղակից:
Ով այցելել է Հանրապետական հիվանդանոց, երևի թե տեսած կլինի, որ գլխավոր մուտքերից մեկի հարևանությամբ, անմիջապես ճանապարհի եզրին գործում է սգո ծառայություն, դիմացն էլ ցուցադրաբար կայանած է հուղարկավորության համար նախատեսված մեքենան: Հարց է առաջանում, հարգելի առողջապահության պատասխանատուներ, արդյոք դուք դա նորմալ եք համարում?: Պատկերացրեք, որ հիվանդ եք ծանր, ու ձեզ այդ մուտքով բերում են հիվանդանոց: Գալիս եք ակնկալիքով, որ պիտի բուժվեք և առողջ գնաք տուն, ու ինչ տրամադրություն և զգացողություններ կառաջացնի ձեզ մոտ այն հանգամանքը, որ բուժհաստատություն մտնելուց 10 մետր առաջ դուք քայլեք սգո ծառայության կողքով? Տհաճ է չէ? Չմանրամասնեմ, ինքներդ հասկանում եք: Իսկ մի պահ նաև պատկերացրեք, որ նույն այդ մուտքով ու սգո ծառայության դառը, նեգատիվ ներկայության կողքով անցնում են նաև երեխաներ, հղի կանայք: Մտածեք......
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tikoharutyunyan.harutyunyan/posts/926460080782432?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել