Lragir.am-ը գրում է․
Ձմեռային դադարից հետո վերսկսվել է Գերմանիայի առաջնությունը: 18-րդ տուրում Դորտմունդի Բորուսիան արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթել է Մյունխենգլադբախի Բորուսիային: Դորտմունդյան ակումբից աչքի են ընկել Ռոյսը, Մխիթարյանը և Գյունդողանը: Մխիթարյանը նաև գոլային փոխանցում է կատարել. նրա փոխանցումից հետո Գյունդողանը հաշիվը դարձրել է 3-1: 

Ընթացիկ առաջնությունում Մխիթարյանի խփած գոլերի թիվը հասավ 7-ի. իսկ գոլային փոխանցումներինը՝ 9-ի:
 
18 խաղից հետո Բորուսիան ունի 41 միավորով և զբաղեցնում է 2-րդ տեղը: Առաջատարը 49 միավորով Բավարիան է: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել