Համակարգչային խաղերը ծրագրավորվում են՝ հիմք ընդունելով կյանքի դրվագները: Հաճախ կյանքն էլ նմանվում է համակարգչային խաղի: Գուցե երջանիկ են այն մարդիկ, որոնք այդ խաղում հանդիպում են ամենաանկանխատեսելի ու ամենաբարդ փուլերի ու կարողանում են հաղթահարել՝ անցնելով հաջորդ՝ ավելի բարդ փուլին: Թվում է, թե յուրաքանչյուր փուլում ավելանում է ուժդ, իմաստությունդ, ճարպկությունդ, թվում է, որ գնալով դառնում ես անհաղթ...
Ու այդ երկարատև խաղի վերջում հասնում ես ամենավերջին Level-in, ամենաբարդ, ամենաանանցանելի, որովհետև խաղի եզրագծի վրա քեզ սպասում է քո ամենաուժեղ հակառակորդը, որին հաղթելու համար միայն հրաշքը շատ քիչ է: Քո դիմաց կանգնած է ամենադաժան հակառակորդդ՝ Դու ինքդ:
Շատ խելացի են խաղի ծրագրավորողները: Դու ստիպված ես վերջին մարտում հաղթել ինքդ քեզ, հաղթել նրան, ով ճանաչում ՝ քեզ, քեզանից լավ, ով գիտի քո բոլոր թերությունների ու առավելությունների մասին, և ում պիտի հաղթես՝ առանց նրան վնասելու: Կարծես թե կանգնած էս անանցանելի հայելու առաջ, որի միջով պիտի անցնես՝ առանց այն կոտրելու:, կամ էլ ուղղակի կոտրես այն՝ արդյունքում անիմաստ դարձնելով կյանքիդ մեծագույն պայքարը,,,
Իսկ գիտե՞ս, թե երբ կկարողանաս հաղթել վերջին փուլում: Միայն այն ժամանակ, երբ խաղի ծրագրավորողը դառնաս:
Հ.Գ.-«Հաղթեցի ինքս ինձ» մարդկային պատմության անհեթեթ արտահայտություններից մեկը: Երբեք ու երբեք մարդ չի կարող ինքն իրեն հաղթել, քանի, որ դա հավասարազոր է նույն պարտությանը: