Newsline.am-ը գրում է.
Մոլորակի բնակչության 90 տոկոսը հաճույքով է թեյ խմում, իսկ 40 տոկոսը դրանից կախվածություն ունի: Անդրադարձը ներկայացնում է հետաքրքիր փատեր այս սիրված ըմպելիքի մասին.
- Թեյի թուփը հավերժական է: Այն կարող է պտուղներ տալ հարյուրավոր տարիներ:
- Թեյերի 5 տեսակ է առնանձնացված` սև, կանաչ, կարմիր, վարդագույն, դեղին:
- Կանաչ թեյը 50%-ով ավելի է հարուստ С վիտամինով, քան սև թեյը:
- Երբ թեյը պատրաստում եք գազօջախի վրա, այն չի կարելի եռացնել, բույրը գոլոշու հետ կանհետանա:
- Բրիտանիայում լիմոնով թեյն անվանում են “ռուսական թեյ”:
- Որակյալ թեյը պարունակում է ֆտորի մեծ քանակություն: Ատամների կարիեսը վերացնելու համար խորհուրդ է թվում թեյը խմել առանց շաքարավազի:
- Կանաչ թեյն անցկացնում է հղիների սրտխառնոցը:
- Թեյը հեշտացնում է նյութափոխանակության պրոցեսը:
- Թեյի բաղադրության մեջ կա 1-4 % կոֆեին, սա ավելի շատ է, քան սուրճի պարունակությունը, սակայն թեյը վնասակար չէ, քանի որ պատրաստելիս քիչ քանակությամբ թեյ է օգտագործվում, ի տարբերություն սուրճի մեկ գդալի:
- Չինաստանում թեյը տարիներով պահում են, որպեսզի ավելի բուրավետ դառնա:
Նյութի աղբյուր՝ http://newsline.am/am/news/view/23589.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել