1. Պարտքով գումար չուզի։ Աղջիկը բանկ չէ, ուզում է սիրային պատմություն ունենալ, ոչ թե վարկային, մանավանդ այդ գումարը «գրվելու է սառույցին»։
2. Գլուխ չգովի, թե ով է, ինչ դեմքերի հետ է նստում ու վեր կենում, աղջիկներն էլ այս մոլորակից են և նույնպես լավ ծանոթներ ունեն։
3. Ոսկե սարեր չխոստանա։ Որպես կանոն, գեղեցիկ խոստումները միայն օդում են մնում, քանի որ կարելի է մինիմում 99 պատճառ հորինել և չկատարել։
4. Չպարտադրի։ Այդ պահին ուզում ես մի բան վերցնել և ոչ մեղմորեն իջեցնել գլխին։ Հետո հասկանում ես, որ անիմաստ է, պարտադրված համակերպվում ես պարտադրանքին։
5. Միաժամանակ երկու աղջկա հետ չշփվի։ Կողմնորոշվիր, թե այդ աղջիկը ծանոթդ է, ընկերուհիդ, հարևանդ, բարձդ... Ասա, որ դիմացինդ իմանա ու չնստի, տարիներով քեզ սպասի։
6. Հեքիաթներ չպատմի։ Գյուլնազ տատի հեքիաթներն անգիր գիտենք և ստեղծագործելու շնորհք բոլորս էլ ունենք, էնպես որ, ավելի լավ է ստեր չհորինել։
7. Ժլատություն չանի։ Մարտի 8-ը տարին մեկ անգամ է լինում, իսկ խմելը, խաղալը, սիգարետ ծխելն՝ ամեն օր։ Այնպես որ, մեկ անգամ նվեր գնելը թանկ չի կարող լինել, պետք է պարզապես հաշվել, թե ամեն օր որքան է անիմաստ ծախսվում։
8. «Հեսա կզանգեմ» չասի։ 100000000000000000000000000000 տոկոսով չի զանգի, թեև սա սուտ չէ, ուղղակի, չգիտես ինչու, միշտ չի ստացվում։
9. Ծնունդից առաջ չկռվի։ Էլի նվեր, անիմաստ ծախս... Մի փոքրիկ խորամանկությունը չէր խանգարի. կարելի է տարվա մեջ երկու օր նշել որպես ծննդյան օր, իբր թե անձնագրով սխալ են գրել ու անակնկալի բերել ։-)
10. «Կյանքս», «արևս», «քաղցրս» չասի. ընդհանրապես «ս» վերջավորությամբ բառեր ասի միայն սիրելիին, պա՞րզ է...



