Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի 4 երկրներում կանանց պաշտոնապես խորհուրդ են տվել հետաձգել հղիությունը նոր հիվանդության պատճառով, տեղեկացնում է BBC-ը: Կոլումբիայի, Էկվադորի, Էլ Սալվադորի և Ճամայկայի իշխանությունները կանանց խորհուրդ են տվել չհղիանալ, մինչև ավելի շատ բան հայտնի կդառնա մոծակների միջոցով փոխանցվող Զիկա վիրուսի մասին: Վիրուսի պատճառով միկրոցեֆալիայով՝ փոքր չափերի գլխով երեխաներ են ծնվում:
Բրազիլիայում 2015 թվականի հոկտեմբերից փոքր գլխով 4000 երեխա է ծնվել:
Միացյալ Նահանգների Առողջապահության նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել ավելի քան 20 երկիր այցելություններից:
Միկրոցեֆալիայի և Զիկայի միջև կապը դեռ չի հաստատվել, սակայն մի շարք մահացած երեխաների ուղեղում հայտնաբերվել է այդ վիրուսը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ պատճառը Զիկան է: Վիրուսը վարակիչ չէ, իսկ ախտանիշերը նման են գրիպի ախտանիշերին:
Զիկայի վիրուսից բուժվելու դեղամիջոցը չի գտնվել: Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում մաքրել լճացած ջրավազանները, ապահովագրվել մոծակների խայթոցներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: