Ինքը նորմալ պատրաստվել ա (փուչիկներ-բան), հարցնում ա՝ չե՞ս ուզում նշել էդ առիթը... Բայց մի տեսակ «սիրտ» չկա, ֆեյսբուքը դատարկվել ա: Չէ, իհարկե, խոսքն օգտատերերի թվի մասին չի, խոսքը որակի ու բովանդակության մասին ա:
Ընդամենը մի քանի տարի առաջ մարդիկ ազատ րոպե էին փնտրում ֆեյսբուքում կիսվելու, քննարկումներ անելու համար, հիմա ափսոսում են անգամ էդ մի րոպեն:
Ֆեյսբուքն իմ համար դատարկվեց, երբ Օվինաստը էջ դարձավ, ու իր գրածները սկսեցի չտեսնել: Ֆեյսբուքը դարտարկվեց էն պահից, երբ Զորիկ ձյան էլ նկար չդրեց ու էս սմայլիկով՝ -Ճ քոմենթներ չգրեց…
Ֆեյսբուքը դատարկվեց, երբ, օրինակ ԲՀԿ-ական ֆեյքերն ու Նավակ Ճոճողն անհետացան.... Իրար տանել չէինք կարում, բայց էքշըն կար: ՃՃՃՃ
Իմաստազրկվեց, երբ Երբ Պարույր Հայրիկեանը, Անի Զախարյանն ու Մենուան ինձ բլոկ արեցին (էս հումոր էր), ՃՃՃ երբ մարդիկ իմացան քլիքից փող աշխատելու ձևերն ու մեր ջանին կապեցին վիդեոչարթտերներն ու բաց քամակներով վիդոները…
Առաջ կարելի էր մտնել ցանց ու ժամերով կարդալ հետաքրքիր գրառումներ ու մեկնաբանություններ: Հիմա՝ հազվադեպ:
Հաճախ ինչ-որ բաներից նյարդայնացած՝ մի բան գրելու կենսական պահանջմունք ա առաջանում, բայց մտածում ես՝ այ մարդ, շատ պետքս ա... Ու քիչ գրելը հեչ էլ ասելիքի պակասից չի, լրիվ հակառակը...
Սենց Դխուր բաներ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/772755686190545?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել