Դերասան Ռոբերտ Դաունի կրտսերն իր փոքրիկ երկրպագուին ձեռքի պրոթեզ նվիրեց, որը պատրաստվել էր 3D տպիչի միջոցով։ Պրոթեզը Դաունիի մարմնավորած հերոսի՝ Երկաթե մարդու ձեռքն էր։ 7-ամյա Ալեքս Պրինգն իր նոր ձեռքը ստացավ անվճար։

Դաունի կրտսերը որոշեց համագործակցել «Limbitless Solutions» ընկերության հետ, ովքեր 3D տպիչների միջոցով պրոթեզներ են պատրաստում։ «Marvel» ընկերությունը (Երկաթե մարդու մասին կոմիքսները հրատարակող ընկերությունը) թույլատրեց արտադրության մեջ օգտագործել սուպերհերոսի կոստյումը։
49-ամյա դերասանը՝ միլիարդատեր Թոնի Սթարքի կոստյումով և 7-ամյա փոքրիկը միաժամանակ բացեցին տուփերը, որտեղ գտնվում էին երկաթե ձեռքերը։ Այդ ժամանակ Դաունին ասած փոքրիկին. «Կարծում եմ՝ քո ձեռքն ավելի լավն է, քան իմը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



