Yn.am-ը գրում է.
Հայկական հանրահայտ «Ռեինկարնացիա» ռեգգի խումբը այժմ գտնվում է Էմիր Կուստուրիցայի հարազատ Կուստենդորֆ գյուղում: Նրանք այնտեղ են հայտնվել անձամբ աշխարհահռչակ կինոռեժիսորի հրավերով: Այս մասին YN.am-ի ( Yerevan News կայք ) հետ զրույցում ասաց «Ռեինկարնացիա» խմբի անդամ Հայկ Ղազարյանը:
«Ռեինկարնացիա» խմբի տղաները միջազգային «Կինոյի և երաժշտության» փառատոնին մասնակցելու հրավերը ստացել են կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցայի Հայաստան վերջին այցելության ժամանակ: Ինչպես հայտնի է, վերջերս Կուստուրիցան ուրախացրեց իր հայաստանցի երկրպագուներին համերգով, որից հետո տեղի է ունեցել աֆթերփարթի:
Աֆթերփարթիին իրենց երգերով հանդես է եկել «Ռեինկարնացիա» խումբը, որտեղ և Կուստուրիցան նկատել է նրանց և հրավիրել փառատոնին: Նշենք, որ Կուստենդորֆի «Կինոյի և երաժշտության» ամենամյա փառատոնը գործում է սկսած 2008 թվականից, Դրվենգրադ գյուղում, որը գտնվում է Սերբիայի և Բոսնիայի ու Հերցոգովինայի հետ սահմանին: «Կուստենդորֆի» հիմնադիրն ու տնօրենը անձամբ Կուստուրիցան է: Նա է նաև հիմնադրել Դրվենգրադ գյուղը, որը փառատոնի շնորհիվ սկսեց անվանվել Կուստենդորֆ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ