-Ներեցեք, կասե՞ք որ հիվանդասենյակում է Սյուզին,- դիմեցի ինձ ընդառաջ եկող երիտասարդ, շա՜տ բարետես բժշկին:
-Իսկ ազգանունը կհիշեցնե՞ք,- խորհրդավոր ժպիտով հարցրեց բժիշկը ու առանց սպասելու պատասխանիս շարունակեց,- հա՜, հա՜ դուք երեւի գեղեցկուհի Սյուզիին եք փնտրում:
Ժպտացի ու միանգամից մտածեցի՝ այս երիտասարդին Սյուզին հաստատ անտարբեր չի թողել:
-Եկեք ձեզ կուղեկցեմ,- առաջարկեց բժիշկը ու մի տեսակ մտերմիկ ձայնով շարունակեց,- մեզ համար միշտ հաճելի է գեղեցիկ հիվանդների հետ գործ ունենալ, ձեր բարեկամուհին, իսկապես գեղեցկուհի է, անհնար է նրա հմայքին դիմանալ: Ու ահա այստեղ էլ մեր Սյուզին է հանգստանում,- ասելով բացեց հիվանդասենյակի դուռը,- գեղեցկուհի եւս մի հյուր ունես,- դիմեց նա Սյուզիին: Նրա ձայնից երեք ընկերուհիներս էլ պտտվեցին մեր կողմ ու միաձայն, ասես պայմանավորված լինեին, սկսեցին գոռալ՝ ուռաաաաաաա՜ա:
-Վերջապես, բարեհաճեցիր մեզ պատվել քո տեսակցությամբ,- փաթաթվելով ինձ՝ մի տեսակ նեղացած ասաց Սաշան:
-Հա՜, բայց շա՜տ կարոտել էր,- հեգնեց Սոֆին ու Սաշային՝ հերիք է մեզ էլ հերթ տուր ասելով, մի կողմ բրդեց, որ գրկի ինձ:
- Դե լավ, աղջիկներ այդքան կոպիտ մի՛ եղեք,- ժպտաց Սյուզին:
-Հա՜ ինչ էլ ասեք, ինձ հասնում է, բայց ես իրոք ձեզ կարոտել էի:
-Իսկ իմ առողջությանը առանձնապես լուրջ վտանգ չի սպառնում, սովորական ուշաթափություն էր, երեւի առողջ ապրելակերպի նշան է,- առանց սպասելու իմ հարց ու փորձին ծիծաղելով ասաց Սյուզին:
- Դե լավ, ամեն ինչ կատակի ես տալիս, հիմա ո՞նց ես:
- Ոչ մի լուրջ բան, հավատա, ինձ հոյակապ եմ զգում: Ավելի կարեւոր բաներ կան, գիտե՞ս, ես կարծես թե, նոր սիրավեպի հոտ եմ առնում, դու նկատեցի՞ր՝ ինչ գեղեցիկ տղամարդ է իմ բժիշկը, բայց սպասիր, ավելի լավ է դու պատմիր, մենք այդպես էլ չիմացանք, թե փարթիից հետո ո՞ւր գնացիր Նարեկիդ հետ: Երեւի գործերդ շատ լավ են, հը՞, ո՞ւր էիր կորել:
-Հա՜,- ինքս էլ չհասկանալով սկսեցի ծիծաղել,- Նարեկի հե՞տ, աղջիկներ, երջանկությունից գժվում եմ:
-Հապա՜-հապա՜,- միաժամանակ ասացին ընկերուհիներս ու իմ կողմ թեքվելով՝ համակ ուշադրությամբ ինձ նայեցին:
- Որտեղի՞ց սկսեմ, հա՜, փարթիի օրն էր, իրարանցումի ու հրմշտոցի թեժ պահին, երբ շփոթված ելք էի փնտրում, հայտնվեցի Նարեկի մեքենայի մեջ: Նա ինձ գրեթե զոռով նստեցրեց մեքենան՝ առանց իմ համաձայնությանը սպասելու, ասաց, որ իմ տեղում չեմ հայտնվել, ու ինքը չի ցանկանում ինձ այդտեղ թողնել, իմ փոխարեն որոշեց, որ ես պետք է տուն գնամ:
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armladies.com/news/sasha_22/2012-12-28-138
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել