Հունվարի 20-24-ը Մադրիդում տեղի կունենա «Fitur 2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: Այն այս տարի կհյուրընկալի շուրջ 9500 զբոսաշրջային ընկերություն և ոլորտում ներգրավված մոտ 125 000 մասնագետ աշխարհի 65 երկրից: Ցուցահանդեսի այցելուների թիվն ակնկալվում է, որ կգերազանցի 220 000-ը:
Հայաստանի զարգացման հիմնադրամը տեղական 6 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ նույնպես մասնակցելու է ցուցահանդեսին:
Մասնակցությունը նպատակ ունի խթանել նոր զբոսաշրջային հոսքեր դեպի հայկական երկու հանրապետություններ։
Այս նպատակով` ՀԶՀ աջակցությամբ ընկերությունները կներկայացնեն Հայաստանի և Արցախի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը, զբոսաշրջային գրավչությունն և այլն:
Արդեն 2 տարի է՝ ամռան ամիսներին բավական հաջողակ իրականացվում է Երևան-Բարսելոնա-Երևան ուղիղ չարտերային չվերթը, հետևաբար միջոցառմանը մասնակցելու համար տրանսպորտային խոչընդոտ, ըստ էության, չի լինի: