Աչքներդ լույս, մեծ հավանականությամբ հայտնագործվել է Արեգակնային համակարգի նոր՝ 9-րդ մոլորակը, որը մոտավորապես Նեպտունի չափի գազային հսկա է, բայց Նեպտունից, Պլուտոնից և մյուսներից շատ ավելի հեռու է՝ Արևի շուրջ մեկ պտույտը կատարելով մոտավորապես 15.000 տարում (Նեպտունն, օրինակ, 165 տարում է կատարում): Առայժմ Իքս մոլորակի գոյությունն ու տեղադրումը ենթադրվում է միայն հաշվարկների հիման վրա. ճիշտ նույն ձևով ժամանակին հայտնաբերվել են Նեպտունն ու Պլուտոնը՝ սկզբում հաշվարկ, հետո հաստատում: Մոտ 5 տարի պետք կլինի այս գյուտի հաստատման կամ հերքման համար, բայց համարվում է, որ հաստատման հնարավորությունները շատ ավելին են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: