Քամին պարում է հսկայական սպիտակ կրակով, ճնշում է շարժիչները, լույսերը ու շենքերը: Ձմեռը նետում է քամին մի օրիորդի վրա ու ծիծաղում է վերարկուով, այրվում է նրա շուրթերին, օդը սառեցնում նրա ուսերին ու հարբում նրա բուրմունքից: Սպիտակ արծաթներն սկսում են փայլել: Նոր ծաղիկ է ծաղկում երկնքում: Քամին երգում է, շշնջում է ժպիտով ու նուրբ շոյում է նրան, իսկ նա լռում է: Քամին փչում է ու հասնում մինչև լուռ տարածության ու մատնվում է մոռացության: Վախեցնելով թռչուններին` տխուր նետվում է խողովակների մեջ, ապա պառկում, հանգստանում: Հետո նորից թռչում է առանց թևեր, ահռելի արագությամբ: Թռչում է ավելի արագ, քան թռչունները` չիմանալով սահմաններ: Խաղում է տերևների հետ, բախվում է դռանը ու բացում այն` առանց զենքի, ձեռքերի ու ոտքերի: Առանց ձեռքերի ու առանց ոտքերի հրում է մեզ ու վերադառնալով դռանը` թակում այն: Քամին չունի մարմին, չունի լեզու: Նրան ոչ ոք չի տեսնում, բայց բոլորը լսում են: Նա հաճախ կատաղում է ու աղմկում ու ստիպում է ոռնալ անտառներին: Ստիպում է տերևներին նվագել ու վազում է ամենուր: Հասնում է պատուհաններին, օրորում փոքրիկ երեխաներին: Երբեմն զայրանում է մարդկանց վրա ու թափառելով փոշի նետում նրանց վրա: Բայց հետո հանդարտվում է, ստիպում է թռչել տխրությանը և ուրախությանը դեպի հեռավորություն: Լուսավորում է մարդկանց` նահանջում ու մահանում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/484229354948806
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել