Սա արդեն լրիվ հիմարություն ա, ռասիզմի հակառակ ծայրահեղություն։ Ի՞նչ անենք, որ այս տարի ՕՍԿԱՐԻ աֆրոամերիկացի հավակնորդ չկա։ Հո զոռո՞վ չի։ Սենց որ գնա, շուտով մինիմում են սահմանելու, ասենք՝ ամեն անվանակարգում գոնե մեկ աֆրոամերիկացի պետք ա լինի։ Հիշեցի սիրածս ֆիլմերից մեկը՝ «American history X»-ը, որում գլխավոր հերոսի հայրը, ով հրշեջ էր, պատմում է, որ իր աշխատավայրում կարգադրել են ամեն հրշեջային հաշվարկում ունենալ առնվազն մեկ աֆրոամերիկացի։ Սա այնքանով է անտրամաբանական, որ կարծես առանձին մրցույթով աշխատանքի վերցնեն իրենց, ներքին մրցույթով, որի հաղթողը չի կարող օբյեկտիվորեն համարվել լավագույն թեկնածու։ Հենց այսպիսի բաներն են շատ դեպքերում հանգեցնում ռասիզմի տարատեսակ արտահայտումներին։
Էս սկանդալից հետո կինոակադեմիկոսները, շառից-փորձանքից հեռու, կողմնապահություն են անելու՝ ի օգուտ սևամորթների: ՕՍԿԱՐ-ին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց հաստատ ոչ կողմնապահության մեջ` ի վնաս աֆրոամերիկացիների։ «Ստրկության 12 տարին» ակնհայտ ամենաուժեղ ֆիլմը չէր այն տարի, երբ ճանաչվեց այդպիսին` մեծամասամբ ֆիլմի թեմայի շնորհիվ։ 1997-ին Նորտոնի աննկարագրելի խաղը չբերեց իրեն ՕՍԿԱՐ, քանի որ այն տրվեց Կուբա Գուդինք կրտսերին` ըստ իս շատ ավելի թույլ դերի համար։ Նման տասնյակ օրինակներ կան, եթե ոչ ավել։ Մաշկի գույնն էական չէ ու չի եղել այդպիսին ամերիկյան կինոակադեմիկոսների համար առնվազն վերջին 50 տարում: Չմոռանանք, որ մի շարք սևամորթ դերասաններ ունեն ՕՍԿԱՐ, իսկ Լեոն` դեռ ոչ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1096914853655127&set=a.468244629855489.117483.100000098694656&type=3&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել