Անկեղծ ասած, մի գրամ չեմ հավատում այն բոլոր մարդկանց անկեղծությանը, ովքեր այս օրերին բառիս բուն իմաստով հարձակվել են Շուշան Պետրոսյանի վրա՝ «Աչքերդ կհանեմ, լակոտ»-ի պատմությունից հետո։ Ու առավել ևս չեմ հավատում ազգի դավաճան Սաքունցի արդար մղումներին, ով էթիկայի հանձնաժողով բողոք է ներկայացրել։ Ու հարցն այստեղ քաղաքական հայացքներն ու անձնական նախասիրությունները չեն։ Հարցը երկակի ստանդարտներն են։
Երբ նման ալիքներ են բարձրանում այս կամ այն պատգամավորի կամ էլ քաղաքական գործչի արած հայտարարության պատճառով, ես դրանում միայն կեղծավորություն եմ տեսնում, քանզի պատգամավորի էթիկական նորմերով այդքան տապակվող վիրտուալ հերոսների ծպտունը չլսեցինք, երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հանրահավաքի հարթակից «Տիրոջ մեր» էր հայհոյում։ Բա ո՞ւր էիք այդ ժամանակ, պարոնա՛յք էթիկայի նորմերի պահապաններ։ Բա ո՞ւր էիր, Սաքունց, ինչի՞ ստալինյան դանոսդ Արամ Մանուկյանի վրա էլ չարեցիր։
Որքանով որ տեղյակ եմ, օրենքի ու էթիկական կանոնների մեջ ոչ մի տեղ նշված չի, որ դրանք միայն պրոիշխանական ուժերի նկատմամբ են կիրառելի, եթե այդքան կառչած եք դրանցից, ու ձեզ համար կարևոր է ոչ թե տվայլ մարդը՝ որպես այդպիսին, այլ իր կարգավիճակն ու պատգամավորական մանդատը։
Իսկ ինչ վերաբերում է Շուշան Պետրոսյանին, ապա իմ կողմից կասեմ, որ լավ է արել ու աչքի թայն էլ հանել է, դեռ մի բան էլ քիչ է արել։ Եթե ինչ-որ մեկը մեր երկրում կրկնում է ադրբեջանական քարոզչության մեխերից մեկը, անում է դա հանրային տարածքում ու շարունակում է անել դա համառությամբ, ապա «Աչքերդ կհանեմ, լակոտ»-ը դեռ մեղմ եզրույթ է, որ կարելի է կիրառել նման անհատի դեմ։
Այնպես որ, դադարեցրեք ֆեյսբուքյան հերթական «մոդայիկ ֆլեշմոբին» ուլի նման՝ առանց հասկանալու ձայնակցելը, որովհետև սառը հայացքով այդ ամենին նայելը պարզապես զզվանք է առաջացնում։