Բոլշևիկյան հեղափոխությունից հետո նույնը կատարվեց Ռուսաստանում: Պրոլետարիատի դիկտատուրան ծնվում էր քաղաքացիական պատերազմի մսաղացի մեջ՝ ազնվականության բնաջնջմամբ և կուլակաթափով:
Գաղափարը, որը ստիպում է աղքատներին ըմբոստանալ ընդդեմ հարուստների, սնուցվում է անարդարության խորը զգացումով, որը կուտակվում է ժամանակի ընթացքում, եւ մի օր՝ պայթում: Եվրոպական ազգերը սա շատ լավ հասկացան, և հեղափոխություններին հաջորդած հարյուրամյակների ընթացքում ստեղծեցին այնպիսի հասարակական կարգ, որտեղ հարուստների և աղքատների միջև բևեռացվածությունը հասցվեց նվազագույնի՝ շնորհիվ միջին խավի աճով, որը դարձավ եվրոպական պետություններում գերակշռող սոցիալական դասը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.konjoryan/posts/775081335957795
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել