վախեցած մարդը գլուխն է կորցնում
վախեցած ժողովուրդը՝ երկիրը
վախեցած ժողովուրդը՝ երկիրը
Եթե ֆեյբուքի նման հզոր զենքը մեր կողմից չի օգտագործվում իր կարողությունների և հնարավորությունների համեմատ, ապա այն հենց մեր իսկ կողմից, օգտագործվում է մեր դեմ: Ժամանակին, սովետի օրոք մի քանի ռադիկայանների միջոցով, որոնք ուժգնորեն խանգարվում էին, գաղութատերեի կողմից, բացվեցին փշալատի մեջ ապրող միլիոնավոր մարդկանց աչքերը, նրանք հասկացան, որ փշալարից անդին էլ կյանք կա և բնավ իրենցի հետ ո՛չ համեմատելի: Այսօր, մենք մեր ձեռքին ունենալով ազատ անխափան և ՁՐԻ գործող համացանցն ու ֆեյսբուքը, վերածել ենք դրանք զուտ անձնական ժամանցի խաղալիքների:
Թվում էր, թե գոնե ազգի գիտակից մասը պետք է այն օգտագործեր անգիտակից մասի լուսաբանմամբ, ազգային ուժերի համախմբամբ, հայի ստրկացված մտքի ու երկրի ազատագրմամբ: Ավաղ, դա այդպես էլ տեղի չի ունենում և մենք շարունակում ենք ականատեսը լինել «համազգային ջուրծեծոցուն»: Թվում էր, թե գիտակից մասսան գիտակցության պակաս չպետք է ունենար, սակայն ՎԱԽԸ, կենդանական վախը խանգարում է մարդկանց անել այն, ինչը անխուսափելի էր, այն ինչից կախված էր իր երկրի և զավակների ապագան...

Հ.Գ. Վախից բացի չկա այլ բացատրություն, երբ գիտակից մարդը լավ իմանալով իր վիճակն ու իր անելիքը, զբաղված է դատարկաբանությամբ ու ինքնախաբեությամբ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/1115534035144296
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել