Ընկերս իմ պատվերով ճաճա է բերել Վրաստանից: Շքեղ դիզայնով շիշ, ոսկեզոծ տառեր, տուփի վրա՝ treasure of Georgia` Վրաստանի գանձ ու երկար ու բարակ բացատրություններ, թե ինչ եզակի բան է ճաճան: Ու, թե բա, կարող եք նաեւ կոկտեյլ սարքել ճաճայից: Ճաճան, իհարկե, վատ բան չէ, բայց նման ու տասնապատիկ ավելի լավ գանձեր Հայաստանի գյուղերում ամեն պապիկի տանը կան: Չկա միայն սիրուն փաթեթավորումը: Իսկ պատկերացնում եք, որ մերի անունն էլ ճաճա լիներ՝ վայ բա ոնց կլինի էդպիսի անունով ապրանք հանել շուկան, բա աշխարհն ի՞նչ կասի, բոլորը կծիծաղեն հայերիս վրա նման անվանման պատճառով: .....Ճաճայից անցնենք պատմությանը: ՍՍՀՄ վաղ պատմության մասին ցանկացած տեսության մեջ կարող եք կարդալ 1924-ին Վրաստանում հակասովետական ապստամբության մասին: Մի օր հետաքրքրվեցի, թե դա ի՞նչ ապստամբություն էր: Պարզվեց մոտ 10 օր վրացի պարտիզանները գրավում էին Վրաստնաի այս կամ այն փոքրիկ բնակավայրը ու հետո դուրս մղվում այդտեղից: Վերջում բոլորին բռնեցին ու գնդակահարեցին: Թիֆլիս կամ այլ ավելի նշանավոր քաղաք գրավելու մաիսն խոսք չկար: Բայց աշխարհը գիտի հզոր ՍՍՀՄ դեմ վրաց ժողովորդի հերոսական պայքարի մասին: Հիմա համեմատեք մեր փետրվարայն ապստամբության հետ, որի մասին շատ հազվադեպ մի բան գտնեք հայերեն աղբյուրներից դուրս: Ապստամբները գրավում են մայրաքաղաքը, մեկ ու կես ամիս համառ կռիվներ մղում, երկու հզոր գրոհ են հետ մղում Երեւանի վրա, վերջում կազմակերպված նահանջում են՝ առանց լուրջ կորուստ տալու, ու դեռ երեք ամիս էլ դիմադում են Զանգեզուրում: Բայց սրա մասին հայերից բացի ոչ ոք չգիտի: Սիրուն փաթեթավորում չկա: Լավ է, իհարկե, հայ լինել, քան վրացի: Բայց ամենալաբը հայ լինելն է՝ վրացական ձեւերով: )
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: