Հովհաննես Զանազանյան. Երևանի «Արարատի» կարևորագույն մասնիկներից մեկը, թիմի շնորհաշատ ավագը, ով 1966 թվականից մինչև 1975 թվականը պաշտպանել է «Արարատի» գույները: Հայկական ֆուտբոլի համար փառահեղ էր 1973 թվականը, երբ «Արարատը» առաջին ու վերջին անգամ հռչակվեց ԽՍՀՄ չեմպիոն, բացի չեմպիոնությունից Երևանի թիմը նաև նվաճեց ԽՍՀՄ գավաթը: Այդ ժամանակ «Արարատի» ավագը հենց Հովհաննես Զանազանյանն էր, ով բազում անգամներ՝ թե՛ բերկրանքի, թե՛ հիասթափության պահերին եղել է ֆուտբոլիստների կողքին, յուրաքանչյուր խորհրդով ավելի բարձրացրել թիմային ոգին: Ընդհանրապես, ավագը անչափ կարևոր անձնավորություն է համարվում խաղադաշտում, նա պատասխանատու է յուրաքանչյուր ֆուտբոլիստի արարքի համար: Հենց այդպիսի ֆուտբոլիստ էր Հովհաննես Զանազանյանը՝ Երևանի ՛՛Արարատի՛՛ համախմբման ուժի արմատավորողը: «Արարատի կազմում այս կիսապաշտպանը, ընդհանուր առմամբ, անցկացրել է 243 հանդիպում՝ դառնալով 56 գոլի հեղինակ, խաղացել է նաև ԽՍՀՄ հավաքականում՝18 խաղ, 5 գոլ: 1973 թվականի բաղձալի ԽՍՀՄ գավաթը առաջինը հենց նրա գլխավերևում էր…
Շատերի նման Հովհաննիսյանն էլ, ավարտելով ֆուտբոլիստի կարիերան, անցնում է մարզչական աշխատանքի: Մարզում է Ստեփանակերտի «Ղարաբաղը», 1994-1995 թվականներին ստանձնում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:



