Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ անհրաժեշտ է հայթայթել տարեկան լրացուցիչ 15 միլիարդ դոլար՝ հակամարտություններից և բնական աղետից տուժած մարդկանց աջակցելու համար։ Այս զեկույցը հրապարակել է Բան Կի Մունը Դուբայում: Շատ հետաքրքիր է, մարդիկ խոսում են մի կերպ գումար հայթայթելու մասին, բայց կոնֆերանսներ են կազմակերպում և ելույթներ են ունենում աշխարհի ամենաթանկ քաղաքներում, հյուրանոցներում և շրջում են շատ թանկ մեքենաներով: Նախ՝ պատերազմ մի՛ սանձահարեք, հետո դրա հետևանքները մի՛ վերացրեք: Փողի տեղն էլ, եթե չգիտեք, զենքի սև շուկայում մի հատ նայեք:
H1N1, ահա այն լատինական տառերը, որոնք սարսափ են առաջացնում և կամ հումորային գրառումների մուսա են հայերի մոտ: Առողջապահության նախարարությունը միայն արդարանում է ու խոսում է անելիքների մասին, բայց միայն խոսում է: Տարբեր եղանակներով արդարացնում է մարդկանց մահերը, մեկը շաքարային դիաբետ էր, մյուսը թոքի խնդրից մահացավ ու այդպես շարունակ: Ուրիշ երկրների վատ վիճակը բերում, համեմատում է մերի հետ: «Սև սրտի մխիթարանք» սկզբունքը մեզ բավարար չէ, գո՛րծ արեք:
Իմ կարծիքով՝ մենք՝ հայերս, ավելի ուշադիր ենք հետևում նավթի գնի վայրիվերումներին, քան Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում աշխատողները: Մի տարի էլ սենց ուշադիր հետևենք, կարանք երևանյան բորսա բացենք ու Ուոլ Սթրիթին ծալենք մեր եկամուտների մեծությամբ:
Սաուդյան Արաբյան շատ բզբզաց, Իրանը հասկացրեց, որ ետ նահանջողը չի ու տարածաշրջանում ինքն է որոշում դրվածքը, և ԱՄՆ-ն ստիպված համաձայնեց Իրանի հետ: Սաուդցիների վերջին քայլերն Իրանին ենթարկեցնելու վերջին ճարահատյալ, բայց ապարդյուն փորձերն էին սպասվող որոշումներից առաջ: Բանակցությունների սեղանին դրված առճակատումը, որը նախատեսված էր աշխատեցնել ԱՄՆ-ի շահերին, աշխատեց ի օգուտ Իրանի: Էմբարգոներ այլևս չկան: Այստեղ էլ Հայաստանը մեծ դրական քայլեր կարող է ակնկալել: