Բարև ձեզ: Հավանաբար շատերդ հիմա կծիծաղեք այս գրառմանս վրա, բայց այն, ինչ ստորև կարդալու եք, հիմնավորված է իմ 60-ամյա կյանքի փորձով: Այստեղ են 12 օրենքներ, որոնք չկան ո՛չ Սահմանադրության մեջ, ո՛չ էլ ֆիզիկայի գրքերում, բայց դրանք միշտ գործում են կյանքում: Չգիտեմ՝ գրառումս ինչ արձագանք կգտնի, բայց համոզված եմ՝ այս օրենքներից գոնե մի քանիսի հետ առնչված կլինեք կյանքում:
1. Ծանրության ուժի օրենքը: Եթե գետնին ընկնի ընկույզ, պտուտակ, մաղ կամ որևէ այլ իր, ապա այն կթեքվի հակառակ ուղղությամբ:
2. Պատահական համարների օրենքը: Եթե սխալմամբ պատահական համար հավաքես, ապա գիծը զբաղված չի լինի և կգտնվի մեկը, ով կպատասախանի:
3. Հավանականության օրենքը: Եթե քեզ թվում է, որ ինչ-որ մեկը քեզ հետևում է, ապա հաստատ մի հիմար բան ես անում:
4. Ալիբիի օրենքը: Եթե տնօրենիդ ասես, որ ուշացել էիր աշխատանքից վնասված անվադողի պատճառով, ապա վստահ եղիր հենց հաջորդ առավոտյան այն անպայման կվնասվի:
5. Փոփոխության օրենքը: Եթե փոխես երթևեկության ճանապարհդ, ապա կզգաս, որ նախկին ճանապարհով ավելի արագ էիր տեղ հասնում:
6. Լոգանքի օրենքը: Երբ հենց նոր ես մտել լոգարան, ապա հեռախոսը անմիջապես զանգում է:
7. Պատահական «բախումների» օրենքը: Երբ այն մարդու հետ ես, ում չէիր ցանկանա, որ ծանոթներիցդ մեկը տեսներ, ապա հենց այդ օրն էլ կբախվես մի շարք ծանոթների:
8. Արդյունքի օրենքը: Երբ ցանկանում ես մեկին ցույց տալ, որ մեքենան չի աշխատում, ապա այն հենց այդ պահին կաշխատի:
9. Սուրճի օրենքը: Հենց նոր ես նստել վայելելու տաք սուրճդ, և ահա տնօրենդ մի գործ է հանձնարարում, որից հետո անիմաստ է դառնում սուրճ խմելը: Ու դու սուրճդ խմում ես սառը ջրի պես:
10. Մրֆիի դարակների օրենքը: Եթե հանդերձարանում ընդամենը 2 մարդ կա, ապա նրանց դարակները կողք կողքի կլինեն:
11. Ուիլսոնի առևտրական մարկետինգի ռազմավարության օրենքը: Հենց որ գտնես այն ապրանքը, որն իսկապես քեզ դուր է գալիս, ապա որոշ ժամանակ անց այն կդադարեն արտադրել:
12. Բժիշկների օրենքը: Երբ առողջական խնդիրներ ես ունենում, գնում ես բժշկի մոտ, բայց ճանապարհին բացահայտում ես, որ բոլոր ցավերդ անցյալում են: Շարունակիր բժշկին չդիմել և վատառողջ կմնաս: