Բոլորին թվում է, թե KD Win-ի անհարմար դասավորությունը կամ ինչ-ինչ անհարմարությունների պատճառը դրա տարբերակներից է, բայց քչերը գիտեն, որ համարյա բոլոր տարբերակներում մեզ պետք եկող սիմվոլներն ու կետադրական նշանները կան: Ուղղակի պետք է կարգավորել դրայվերը Ձեզ հարմար տարբերակով: Հիմա քայլ առ քայլ կներկայացնեմ, թե ինչպես է դա արվում:
Մտնում ենք կարգավորումներ` Tools:
Հետո խմբագրել քեյբորդը` Edit keyboard:
Նշում ենք, թե ստեղնաշարի որ կոճակի տակ ինչ նշան ենք ուզում, կուրսորով սեղմում ենք դրա վրա: Դիցուք՝ սլաքով նշված կոճակի տակ ուզում ենք, որ չակերտներ լինեն:
Եթե caps lock-ի միացված լինելու դեպքում ենք ուզում փոփոխություններ անել, ապա վերը նշվածն անում ենք՝ ուղղակի նախապես սեղմելով caps lock-ի կոճակը:
Հայկական կետադրական նշանների համար սեղմում ենք աջ կողմում ու ընտրում Armenian տարբերակը:
Ընտրում ենք մեզ պետք եկող կետադրական նշանները:
Իսկ վերջում պահպանում ենք Save կոճակի օգնությամբ, որպեսզի փոփոխությունները պահպանվեն:
Նյութի աղբյուր՝ http://hayeli.blogspot.am/2016/01/kd-win.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել