Pastinfo.am-ը գրում է.

Հունվարի 13-ին մահացած հղի կնոջ ամուսինը երեկ փորձել է հաշվեհարդար տեսնել կնոջ մահվան համար, իր կարծիքով, պատասխանատու բժշկից:
 
Հղի կնոջն օրեր առաջ կորցրած 27-ամյա տղամարդը երեկ երեկոյան գնացել է «Արմավիր» ԲԿ և հիվանդանոցի բժիշկ-թերապևտ Անդրանիկ Ցոլակի Պապոյանին մեղադրելով կատարվածի համար՝ կոտրել է նրա աշխատասենյակի դռան բռնակը:
 
Հիվանդանոցի աշխատակիցները ոստիկանութոյւն են կանչել, ովքեր հաղորդում են ընդունել երիտասարդից: 
 
Ըստ մահացած կնոջ հարազատների՝ 2015թ. դեկտեմբերի 26-ին, հղի կինը` Ա.Դանիելյանը, «հարբուխ» ախտորոշմամբ ընդունվել է «Արմավիր» ԲԿ ծննդատուն, որտեղ 2 օր անընդմեջ նրան զննել է բժիշկ Ա.Պապոյանը և տեղեկացրել, որ ամեն ինչ նորմալ է, և միայն երրորդ օրն է հղի կնոջը ենթարկել ռենտգեն հետազոտման, որի արդյունքում վերջինիս մոտ ախտորոշվել է երկկողմանի սուր թոքաբորբ:
 
Դրանից հետո հարազատները կնոջը տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ էլ հունվարի 13-ին մահացել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել