Մենք տանուլ ենք տվել մրցակցությունը. Ռուսաստանը հայտնվել է պարտված, դաունշիֆրեր երկրների շարքում… Սա ասում է մի մարդ՝ Գերման Գրեֆը, Մոսկվայում ընթացող գայդարյան ֆորումի ժամանակ, ռուսական сбербанк-ի ղեկավարը, ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի երկար տարիների նախարարը, հայտնի տնտեսագետ…Կարդացե՛ք հիմնավորումը: Հայաստանի վիճակի մասին դիագնոստիկ եզրակացություն է հայտնում ամենաեռանդուն վերլուծաբաններից մեկը՝ 1-ին am –ի հիմանդիր տնօրենը… Երկար է, իհարկե, կկարողանա՞ք լսել…2016-ը հենց ելքերի տարի է. ամեն ինչ չէ, որ կորսված է… ԱՄՆ պետական դեպարտամենտի այս հրապարակումը հենց դրամական է. Ուկրաինայի հարցում հնարավոր է կողմերին բավարարող լուծում, և կարծես Ռուսաստանին այլ ելք չի մնում, քան վերականգնել Ուկրաինայի արևելյան սահմանը, իրականանան Մինսկի պայմանավորվածությունները, Դոնբասում անցկացվեն ընտրություններ, Ռուսաստանից հանեն պատժամիջոցները… Ինչ որ թեթևություն հնարավորություն է և Հայաստանում զգանք… Սկսեցի երազել՝ հերթը հասնի Հայաստան-Ադրբեջան ապառազմականացմանը, ապաշրջափակմանը…
Մի դրական ազդակ էլ Իրան- Արևմուտք երկարատև դիմակայությունից. այսօր չեղյալ կհայտարարվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները…
Ընթերցանության համար ընտրված մյուս հրապարակումները իմ Օրագրի ընթերցողի համար ավանդական են, ուզում եմ հավատալ՝ սպասված… Ես ինքս շնորհակալությամբ եմ ընդունում ինձ որևէ եղանակով առաջարկած այդպիսի նյութ. որպես ընթերցող շահած եմ միշտ… Բուրիկի խորասուզված ընթերցումով, առցանց ուսուցման հունվարի 18-23-ի շաբաթի մեկնարկից առաջ… Առցանց ուսուցման շաբաթը աշխատանքային կիրակիների՝ ձեր կողմից կազմվող ընթերցարանների շարան է նաև:



