Էն որ ասում էի անհրաժեշտ է մեկ տարի ֆուտբոլի ոչ մի խաղադաշտ չկառուցել, այլ այդ գումարներն ուղղել բարձրակարգ մարզիչ հրավիրելու գործընթացին, քանի որ միայն հավաքականի այս սերունդն էր ի վիճակի խոշոր հաջողություն գրանցել, ասում էին սխալ ես ասում: Մեռա ասելով, այսպես թե այնպես, մեր մանկապատանեկան ֆուտբոլում առայժմ որեւէ դրական տեղաշարժ ու լուրջ առաջընթաց չկա! Էդ փողերը, գոնե մեկ-երկու տարի, ուղղեք հավաքականի համար նորմալ գլխավոր մարզիչ հրավիրելուն! Նեղանում էին, երբ ասում էի մեր մյուս հավաքականներն առաջիկայի համար որեւէ հույս չեն ներշնչում: Մի բանն է գոնե լավ, որ փոխվեցին մյուս հավաքականների գլխավոր մարզիչները նույնպես...գոնե ժառանգություն մնացած ավերակները կարողանան ձեւափոխել ճիշտ աշխատող եւ արդյունավետ մեխանիզմի՝ ուժեղ հավաքականների...
Հ.Գ. - Հայաստանի Մ17 հավաքականը խոշոր հաշվով պարտվել է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/808754535914184?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել