Պետական բյուջեն նավթի հաշվին ձևավորող երկներ դեռ վաղուց պետք է գիտակցեին, որ կարող է ստեղծվել նման իրավիճակ, որը իրենց կկանգնեցնի փաստի առաջ:
Իրանի նախագահը սկսել է հայտարարել, որ իր երկիրը պետք է «իջնի նավթային ասեղից»: Անմխիթար իրավիճակում է հայտնվել Ադրբեջանը: Նավթի համաշխարհային գների և մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը օր օրի «բռնաբարվում է»:
Էներգակիրներից մեկի գնանկումը դեռ երկար «կճնշի» նաև ՌԴ-ին: Իրանը մտել է խաղի մեջ, և անկախ Հասան Ռոհանիի կոչերից, իրանցիները հաստատ առիթը բաց չեն թողի, և ինչպես որ ամիսներ առաջ երդվում էին արևմտյան գործընկերներին ՝ սանկցիաների դադարեցումից հետո կրկնակի կավելացնեն նավթի արտահանման ծավալները:
Չնայած դրան, պետք է ընդգծել, որ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ունեցան նաև դրական կողմեր: Գազի և նավթի ասեղների վրա նստած պետությունը սկսեց ավելի շատ ֆինանսավորել տեղական ընկերություններին: Գովելի է, որ չկրճատվեցին ինովացիոն ներդրումները: Այլյ կերպ ասած ՝ բյուջեն իհարկե կրճատվեց, սակայն գումարների արտահոսքը զգալիորեն կրճատվեց և ուղվեց տեղական արտադրողին: Չկա չարիք առանց բարիք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել