Արդեն տևական ժամանակ է, որ խոսվում է ՀՀ մշակույթի նախարարության և Մադագասկարի միջև մշակութային հնարավոր համագործակցության մասին և կարծես թե մեր գտակցությունից դուրս է պատկերացնել թե ինչի մասին է խոսքը...
ՎԵՐՋԻՆ գոնե քառորդ դարը մեզ ինքնաբերաբեր մղել է մի իրավիճակի երբ ազգովի պայքարում ենք մեր տարածաշրջանում ՝ ինչպես նաև Յունեսկոյի շրջանակներում մեր արվեստին ու մշակույթին տեր կանգնելով ՝ ինչ մեզնից տանում է ոչ ունենցած ժամանակին ու ներուժին համարժեք ջանքեր:
Տարօրինակ է, որ ունենալով և վստահ լինելով մեր մշակութային տեսակի ու արարչագործ լինելու վրա ՝ մենք նախընտրում են երբեմն ջլաձգող պայքարը , երբ առկան ապացուցելու ու նոր մշակութային դաշտերի հետ առընչվելու փոխարեն փաթաթվում ենք տարածաշրջանային քաղաքականացված ու անբարո իրականության մեջ:
Սա զուտ թրքական ավանտյուրա է , որը ազգովի ներքաշում է մեզ ժամանակատար ու մեծ ներուժի ներգրավման հարթակ :/Ասվածի ապացույց է նաև ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ապացուցմանը նվիրված քաղաքականությանը որին բազմակի անգամ արդրադարձել եմ և և կրկնում եմ , որ լավ է նոր երկրների հետ աշխատել ու տեղեկացնել կատարվածի մասին քան անընդմեջ կոխել գետին ընկած փոցխը /
Ի դեպ այս ամենի մեջ իր խոշոր , բայց տարերային և անկազմակերպ ներգրավվածություն ունի մեր հասարակությունը:/ ասենք հայամետ որևէ ստորագրահավաքի մասնակցության գիտակցությունը մեզանում թույլ է և բավարար մասնակցություն չի ապահովում /
հիմա ՄԱԴԱԳԱՍԿԱՐ _ պատկերացրեք եթե հայ մշակույթը հարաբերվի բացարձակ անծանոթի հետ և թե ինչքան շահեկան ու ճանաչողականության իմաստով կարևոր կլինի դա մեր համար?;Հեշտ է փորված ու դարերով ամրացված հարևան մշակույթների կողքին պտտվել անիվի մեջ թե դուրս գալ այլ երկրների մշակութային դաշտեր և որն է առավել օգտակար ?
էլ չասել, որ օրիենտալիստական դարաշրջանի կարիք ՀԱՅԱՍՏԱՆԸ չունենալով այն ժամանակ երբ քաղաքակիրթ երկրները գնում էին աշխարհը նվաճելու / մինև Թաիթի ու այլն / մենք մեր հիմնախնդիրների մեջ թաղված չունեինք այս հնարավորությունը/:
Ակնհայտ է , որ ԱՄՆ Եվրոպա ուղղություներից բացի Չինաստան, Աֆրիկա. Լատինական Ամերիկա ուղղություններն էլ կան և որոնք դեռ մեր համար խոպան են ....:
թողեք նավը լողա դեպի օտար ափեր ու պետք չէ լինել ավելի մշակույթ կամ մշակույթի ոլորտի ներկայացուցիչը:
հ.գ- ժամանակ առ ժամանակ սոց ցանցերում տարածվում են լուրեր թե այսինչ երկրամասի կամ այսինչ երկրի ազգաբնակչության արմատներում հայ կա