Մեր երիտասարդության մեջ նոր մոդա ա ձևավորվել՝ բժշկական դիմակներով սելֆի անելը, մեկ-մեկ իրենց նայելուց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանք կամ չեն հասկանում խոզագրիպի լրջությունը, կամ էլ իրենց համար դա նշանակություն չունի, մենակ թե իրենց սելֆին հավաքի շատ լայքեր: Մարդկանց մյուս մասն էլ ամաչում է դիմակ կրելուց, ասում են՝ ամոթ է... Նոր համացանցում կարդացի, որ շուտով արտադրվելու են գունավոր և մոդայիկ դիմակներ: Ժողովուրդ ջան, ախր հասկացեք, որ կապ չունի, թե ում դիմակն ինչ գույնի է կամ ինչ ձևի, կարևորը պաշտպանված լինելն է: Դիմակը զուտ սելֆիի պահին դնելը և հանելը, իմ կարծիքով, չստացված գլամուրային քայլ է, քանի որ դրա մեջ ոչ մի նորաձևություն կամ թրենդ չկա: Կրեք դիմակներ, եղեք առողջ ձեր և ձեր շրջապատի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել