iStock_000012777556SmallՈւսանողների ակտիվությանը Facebook-ում և Instagram-ում հետևում են ամերիկյան ընդունման հանձնաժողովների մոտ 40%-ը: 2008 թվականին անցկացված նմանատիպ հետազոտությունների հետ համեմատած` այդ թիվը աճել է 4 անգամ, հայտնում է Time-ը:
Սոցիալական ցանցը առաջին հերթին օգտագործվում է դիմորդների հետաքրքրությունների և ստեղծագործական ակտիվության տվյալների հաստատման համար: Սակայն էջերի սովորական մուտքը թույլ է տալիս նաև տեղեկատվություն ստանալ նրանց իրավախախտումների կամ անվայել վարքագծի վերաբերյալ:
Ընդունման հանձնաժողովների ներկայացուցիչների 1/3-ը նշել է, որ գործնականորեն համացանցում միշտ էլ տեղեկատվություն գտնում են, որը բացասաբար է ազդում դիմորդի ընդունվելու շանսի վրա: Միաժամանակ նրանք հայտարարել են, որ Facebook-ի և Instagram-ի շնորհիվ իրենց հաջողվում է համոզվել որ թեկնածուներն ունեն առաջնորդի հատկանիշներ և զարգացած սոցիալական հմտություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել