Այսինքն` մեր ունեցած անչափահասների թվին` 873-ին գումարում ենք հղիների թիվը` 121-ը, ստացվում է 994: Այսինքն` ստացվում է, որ առնվազն երկու հղին կամ անչափահաս են, կամ ստացիոնար բուժվողները 992-ը չեն:
Բացի այդ` ստացվում է նաև, որ Հայաստանում հղիներից ու անչափահասներից բացի սուր շնչառական հիվանդություններով ոչ մեկը չի բուզվում: Այնինչ այս օրերին մահացածների գերակշիռ մասը ոչ անչափահաս է, ոչ հղի:
Այստեղ կարող է լինել մեկ այլ մանիպուլյացիա. նախարարությունը գուցե տարբեր վիճակագրություն է վարում հղի ու ոչ հղի քաղաքացիների հաշվով: Այդ դեպքում պետք է 992 դիմողներին թվին գումարել 121 հղիների թիվը, և կստացվի 1113: Բացի այդ` եթե հղիների մասով առանձին վիճակագրություն է վարում, ապա ենթադրելի է, որ վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող 98-ն էլ է առանձին վիճակագրություն, արդյունքում կստացվի 1211:
Այսինքն, ելնելով նախարարության պաշտոնական հաղորդագրությունից, ստացվում է, որ կամ Հայաստանում ՍՇՀ-ով հիվանդ են միայն հղիներն ու երեխաները, ընդ որում` հղիներից երկուսն անչափահաս են, կամ բուժում ստացողների իրական թիվը 1211 է, և նախարարությունը վիճակագրական աճպարարությամբ փորձում է թաքցնել դա հասարակությունից:
Ես չեմ հասկանում 21-րդ դարում այս տեսակ քաղաքականության իմաստը: Անցել են չեռնոբիլյան ծածկադմփոցի ժամանակները: