Ազգս լրիվ է ցնդել: Ու ցնդաբանության դրսևորումները հատկապես ակնառու են դառնում, երբ Ամանորի շեմին ամեն մի չկայացած մյուս չկայացածին որոշում է կոչումներ ու մրցանակներ հանձնել: Եվ դա անում է այնպիսի պաթոսով, որ քիչ է մնում հավատաս, որ հանձնողը իրոք տարվա ամենաանաչառ ժյուրին էր, իսկ ստացողը իրոք տարվա նախարարը կամ լրագրողը:
Լավ, հարգելի Մենուա, որքանո՞վ է բարոյական, երբ ինչ-որ անհատ, ով վստահաբար բոլոր ոլորտները չի ուսումնասիրել և ամեն ինչի մասին չի, որ տեղյակ է, մի ողջ ազգի տեղ դնում որոշում է, թե ով է այս տարվա պատգամավորը, քաղաքապետը, բանվորը….
Ես իհարկե գիտեմ, որ դուք շատ խելացի եք և պարզապես համեստաբար Ձեզ տարվա մտածող տիտղոսը բաժին չեք հանել, բայց եկեք համաձայնեք, որ մի քիչ ծիծաղելի բան է ստացվել:
Սա էլ տարվա լավագույն մարզիկների ընտրությունը չլինի, երբ ինչ-որ ինքնահռչակ հասարակական կազմակերպություն սեփական հայեցողությամբ նոմինացիաներ է բաժանում:
Ըստ իս՝ ամեն ինչ իր անելու ձևն ու կանոնակարգն ունի: Եթե նույնիսկ Ձեզ իրավունք եք վերապահում նման պատասխանատու կոչումներ հանձնել, ապա դա գոնե պետք է անել հանրության կողմից վստահությամբ ու հարգանքով արտոնված պրոֆեսիոնալ ժյուրիի կարծիքները լսելուց կամ, ասենք, ինտերնետային քվեարկություն կազմակերպելուց հետո միայն:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/192100904261619
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել