Նավապետ Գռնոն 4 ընկեր ուներ՝ Գառդոնը, Գռդոնը, Բառդին ու Գառդին:
Նրանք բոլորն էլ նավապետ էին, ամեն մեկն իր նավն ուներ, բոլորն էլ հարուստ էին ու հզոր:
Մի օր՝ Գռնոյի ծննդյան օրը, հինգով նշում էին Գռնոյի նավի վրա: Շատ են խմում, ու պատահաբար Գռնոյի նավի վրա հրդեհ է բռնկվում: Գռնոն մի կերպ ափ է հասցնում իր հարբած ընկերներին:
Կիսաայրված Գռնոն, զրկվելով իր նավից, մի քանի ամիս ստիպված է լինում ապաքինվել:
Գռնոյի ողջ հարստությունն իր հավատարիմ ընկերներն էին ու արդեն խորտակված նավը: Հպարտ Գռնոն, անկողնում պառկած, երազում է, թե երբ պիտի կրկին վերադառնա օվկիանոս: Նրա բոլոր ընկերներն ամեն կերպ փորձում են նեցուկ կանգնել (տեղ-տեղ էլ նեցուկ կքանստել) իրենց ընկերոջը:
Գառդոնը շաբաթը մեկ անգամ այցելում է Գռնոյին, դեղեր բերում, տնական օղի բերում, հետը խմում, քեֆ անում, հիշում անցած գնացած օրերի մասին: Մի խոսքով, Գառդոնը ամիսը մի երկու-երեք անգամ տոն էր կազմակերպում ապաքինվող Գռնոյի համար:
Գռդոնը փորձում է հետ չմնալ Գառդոնից: Նա համարյա ամեն օր կամ, ասենք, օրը մեջ, ծայրահեղ դեպքում շաբաթը մեկ զանգում էր Գռնոյին, հարցնում նրա որպիսությունը, մի 10-15 րոպե պատմում օվկիանոսի մասին, իր նավի մասին, ձկների մասին, խեցգետինների մասին: Մի խոսքով, հոգ էր տանում ապաքինվող Գռնոյի մասին:
Բառդին էլ հետ չէր մնում ընկերներից: Նա շաբաթը մեկ նվերներ էր բերում Գռնոյին՝ հիմնականում նավերի նկարներ, ձկների արձաններ, տափողակով հոկեյ (տափողակով հոկեյը ո՞րս էր, անկապ, ուղղակի մտքովս անցավ էլի): Մի խոսքով, Բառդին նվերախեղդ էր անում ապաքինվող Գռնոյին:
Տարօրինակ էր, բայց չորրորդ ընկերը՝ Գառդին, հրդեհից հետո անհետացել էր, ո՛չ այցելում էր Գռնոյին, ո՛չ զանգում, ո՛չ էլ մի դեղ ու դարման ուղարկում: Բայց դե Գռնոն հպարտ տղա էր, նա իր չորս ընկերներին էլ շատ էր սիրում ու ապրում հենց նրանց գոյությամբ:
Ամիսներ անց Գռնոն ապաքինվեց: Նա այլևս ո՛չ զանգերի կարիք ուներ, ո՛չ դեղերի, ո՛չ էլ նվերների, նա օվկիանոսի կարիքն էր զգում, իր նավն էր ուզում: Այդ օրը նա հրավիրել էր իր ընկերներին, որպեսզի բոլորին հրաժեշտ տա ու հեռանա օվկիանոսից: Բոլորն էլ եկել էին, բացի Գառդիից: Ընկերներով խմում էին, կենացներ ասում, բարի ճանապարհ մաղթում Գռնոյին: Կեսգիշերին մոտ դուռը թակում են, ներս է մռնում Գառդին: Հոգատար ընկերները զարմանում են տարօրինակ անակնկալից: Գառդին մոտենում է Գռնոյին, մի գավաթ գինի լցնում ու ասում.
-Ես երկար ամիսներ քեզ չկարողացա այցելել, ընկեր: Գիտեմ, որ մեղավոր եմ, բայց վստահ էի, որ մյուս ընկերներս քեզ մենակ չէին թողնի, նրանք քեզ կպարուրեին ջերմությամբ ու իրենց ուշադրությամբ, վստահ էի նաև, որ նրանք այսօր քեզ բարի ճանապարհ պիտի մաղթեին դեպի անապատ, հեռու օվկիանոսից, քո երազանքից ու քո կյանքից: Քո ապաքինման օրերին ես որոշեցի աշխատել օր ու գիշեր, ոչ մի ակնթարթ չքնեցի, հիմա ես ուժասպառ եմ, բայց չեղյալ եմ համարում այսօրվա բոլոր կենացներն ու ասում՝ իմը: Քո տան առաջ՝ օվկիանոսի ափին, կանգնած է քո նավը: Հավատա, որ այն համարյա թե չի զիջում քո այրված նավին: Գուցե նրա վրա դեռ կան թերություններ, բայց նա հենց այն նավն է, որ ես կարողացա գնել քեզ համար՝ այս ամիսների իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ես առանց քո ներկայության ինձ կիսատ կհամարեմ, վայելիր քո նավը և մնա մեր կողքին: Անապատը քեզ համար չի, քոնն օվկիանոսն է:

Հ.Գ. Կյանքն ամենամեծ ուսուցիչն է, կյանքն ամենամեծ քննությունն է...
Ամեն ինչ, ամեն բան և ամեն ոք ունեն չափորոշիչներ: Դասակարգեք և գնահատեք:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/911922622222618?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել