Ասենք՝ անգամ մեր հաց ուտելու տեղերն անպայման հին ատրիբուտ են ֆիքսում՝ Հին Էրիվան, Հին Ջուղա, Հին թոնրատուն, թոնրաշխարհ, սրճարան Գևորգ Մարզպետունի, Ռամզես Երկրորդ, ֆլան-ֆստան: Այդ թվում անպայման հին հայկական բնակավայրերի ֆիքսմամբ հացատներ՝ Կարին, Էրզրում, Նոյեմբերյան (վայ, էս մեկը չէ)...
Ռեստորանների ճնշող մեծամասնության ինտերիերն էլի հնի մեջ է՝ կարպետ, քոթկանման անհարմար, կոպիտ աթոռներ, ինչ-որ անիմաստ թախտ ու պատից կախ արած կծու բիբար, և, իհարկե, այֆոնը դոշից կախած, բայց հայկական տարազը գլխարկ-գոգնոցի վրա HPART կրող անբեջար փայտակարանահայուհի...
Մենք նոր բաներ չենք սիրում: Անգամ տունը մաքրելու և ոչ կենցաղային բաների աստվածուհուն կոչում ենք Պառավ (ընկերներս հասկացան)... Մենք նույնիսկ սիրուհու հինն ենք սիրում (դե ասում են՝ փորձառու ա, սաղ ձևերը գիտի, ավելի շնորհակալ ա չարչարանքիդ հանդեպ), նախընտրում ենք նոր գրականություն ստեղծելու/կարդալու փոխարեն հպարտանալ մեր մագաղաթներով (որոնց բովանդակությանը MER MAGAXATNERE, MATENADARANE, AZGAYIN HARUST MSHAKUITE VOCHNCACRIN, ESA MATENADARANN EL KCAXEN SRIKANERE գրող քոմենթահայության 108 տոկոսը չգիտի), դե էլ չեմ ասում կույր սերն այն շենքերի մասին, որին մեզաբույրի պատճառով երբեք չենք ուզում մոտենալ, չենք մտածում ծխելուց հետո սիգարետը գոնե այդ տարածքները չնետելու մասին, բայց քանի որ կլավիատուրային հարվածելը ծախսատար չէ՝ PAYQARUM ենք նրանց պահպանության համար...

Հ.Գ. Մի՛ քանդեք Զվարթնոցի SHENQE...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել