Imyerevan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 15-ին, Կառավարության Ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Երևան 2.0» քաղաքային ինկուբատորի «Հայոց գրերի երթ» (Eternal Alphabet` հարատև այբուբեն) արտ-ռելիեֆ նախագծի պաշտոնական բացման արարողությունը:
Միջոցառումը սկսվեց Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր հովիվ Տ․ Շահե քահանա Հայրապետյանի՝ «Հայոց գրերի երթ» հարատև այբուբենի օրհնությամբ, որից հետո
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանի, ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Մուրադյանի և «Երևան 2.0» նախագծի զարգացման գծով ղեկավար Գայանե Մանուկյանի կողմից կտրվեց խորհրդանշական կարմիր ժապավենը:

Տոնական միջոցառումը շարունակվեց Կառավարության Ընդունելությունների տանը. նախաձեռնության մասնակիցներն ու հեղինակները ներկայացրին նախագիծը, գործընկերներին և աջակից ԶԼՄ-ներին հանձնվեցին շնորհակալագրեր:
Նախագծի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ կառավարության, պետական և բիզնես ոլորտի, շոու-բիզնեսի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, միջազգային հյուրեր:«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագիծն իրականացվել է ՀՀ Առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://imyerevan.com/hy/society/view/11361/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել