Մի պահ, որ մտածում ես` ինչքան լավ կլիներ, եթե կարողանայինք անցյալը թողնել անցյալում, այդ դեպքում միայն կկարողանանք հաղթահարել կյանքի այնպիսի դժվար դեպքեր, ինչպիսին են հարազատի կորուստը, բաժանությունն ու բաժանումը: Դա մեզ կօգներ, որ կյանքին համընթաց շարժվեինք ու ասեինք հաջողություն բոլոր այն վատ բաներին, որոնք պատահում են մեր կյանքում, դա մեզ կօգներ նայել առաջ և ասել՝ բարով մնաս, անցյալ:

Իհարկե, հեշտ չէ, բայց կան շատ պրակտիկ միջոցներ անցյալն անցյալում թողնելու: Բայց մինչև դրան հասնելը պետք է անցնել մի կարևորագույն փուլի միջով, որը կարելի է բնութագրել որպես ևս մեկ անգամ հանդիպում անցյալի հիշողությունների և անցյալի փորձի միջով ևս մեկ անգամ «ճամփորդություն».

-Գրիր, խոսիր, պատմիր, նկարիր կամ ինչ-որ մի ձև նորից վերապրիր այդ հիշողությունները ևս մեկ անգամ: Մոռանալ անցյալը նշանակում է հարգել սեփական հիշողությունները:

-Թող քո բոլոր հիշողությունների մեջ այն ցավոտ հույզերն ու զգացմունքները, որոնք պտտվում են քո շուրջը: Այդ ամենը նորից վերապրելը բավականին սարսափելի է, բայց անհրաժեշտ, քանի որ վերջում, հավատացեք, ձեզ կզգաք ավելի սփոփված և հանգիստ:

-Գնա հետ և խոսիր այն մարդկանց հետ, ովքեր ներգրավված են եղել կամ ինչ-որ մասնակցություն են ունեցել այդ դեպքերին: Թողնել անցյալը նշանակում է հետ գնալ:

-Կիսիր քո զգացողությունները, խոստովանիր, եթե հնարավոր է: Անցյալը մոռանալ նաև նշանակում է արտահայտել զգացմունքները՝ կապված այդ հիշողությունների հետ: Դուք պետք է կարողանաք հաղթահարել Ձեր սխալները, միայն այդ դեպքում կարող եք անկեղծորեն արտահայտել մեղքի ու ամոթի զգացողությունները:

-Զղջացեք, և եթե հարկավոր է, ներողություն խնդրեք:

-Փորձեք կառավարել սնունդը չարաշահելու մղումը, համոզված կարող եմ ասել, որ Ձեզ չեն օգնի նաև խմիչքն ու թմրանյութը:

Աղբյուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել