Կրկին՝ Գյունդյուզ Աղաև, ծաղրանկար, որը բացահայտում է Ադրբեջանի ներքին խնդիրներն առանց խոսքերի: Նկարը կոչվում է «Searching dollar in Azerbaijan» (Ադրբեջանում դոլար փնտրելիս): Նավթի գնի կտրուկ անկումից հետո Ադրբեջանի տնտեսությունը, որը հենված է հենց նավթարդյունաբերման վրա, լուրջ խնդիրներ ունի: Ադրբեջանական մանաթն արժեզրկվել է, տարադրամի փոխանակման կետերը փակ են, ուստի նկարում մի խումբ մարդիկ, որոնք խորհրդանշում են Ադրբեջանի հասարակությունը, գիշերվա կեսին հավաքվել ու փախուստի դիմած դոլարին են փնտրում: Շինության պատին տարադրամի փոխանակման կետի՝ որպես հանցագործի որոնման հայտարարություն կա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1024145310985759&set=a.120739747992991.20494.100001708998896&type=3&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել