Կրկնում եմ այսօր «Շանթ» հեռուստաընկերության տաղավարից արված պահանջները.
1. Պահանջում եմ ՀՀ կառավարությունից հրապարակել կոնցեսիոն պայմանագրով այս շենքի պահպանության համար ամրագրված պարտավորությունները՝ ո՞ւմ վրա է դրված եղել, իսկ եթե որևէ մեկի վրա դրված չի եղել, ապա ինչո՞ւ: Ի՞նչ իրավասություններ են ամրագրվել կոնցեսիոների համար, որ նա առանց աչքը թարթելու կարող է բարբարոսաբար վերացնել ճարտարապետական հուշակոթողը:
2. Պահանջում եմ ՀՀ Մշակույթի նախարարից (լացս գալով) շուտափույթ Զվարթնոց օդանավակայանի համալիրը ներառել պատմամշակութային հուշարձանների ցանկում:
3. Պահանջում եմ Երևանի քաղաքապետից կասեցնել օղակաձև էստակադայի ու Համալիրի որևէ մասը կազմող հատվածի ապամոնտաժման ցանկացած աշխատանք:
4. Պահանջում եմ Երևան քաղաքում տեղական հանրաքվե նշանակել շենքի ապամոնտաժման ու նրա ճակատագրի տնօրինման խնդրով:
5.Պահանջում եմ Ազգային ժողովից անհապաղ խորհրդարանական լսումներ հրավիրել այս հարցով:

Պահանջում եմ բացատրություններ տալ Երիտասարդական պալատի ավերման համար ու պատասխանատվության կանչել մեղավորներին: Թույլ չենք տալու՝ Զվարթոնցն արժանացնեք նրա ճակատագրին:
Կից նյութն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/416249995247172
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել