Գործարար միջավայրի՝ պետական մարմինների հետ աշխատանքի դյուրացման ու արհեստածին խոչընդոտների վերացման համար անցյալ տարվա օգոստոսի 1-ից մինչև 2016 թ. հունվարի 1-ը պետական մարմինների կողմից (բացառությամբ հարկային և մաքսային մարմինների) ստուգումները կարող են իրականացվել միայն`
1.Պետական կառավարչական հիմնարկներում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություններում և 100 տոկոս համայնքային բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություններում:
2.Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում:
3.Տնտեսավարող սուբյեկտների գրավոր դիմումի հիման վրա:
4.Մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ իրականացվող ստուգումների դեպքերում:
5.Հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում (համապատասխան հիմնավորումներով)` միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ:
6.Որոշման հավելվածով հաստատված տեսչությունների ստուգումների ստուգաթերթերով` ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ:
Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել վերոնշյալ ժամկետը երկարաձգել մինչև 2016 թ. հուլիսի 1-ը:
Ստացվում է, որ նախատեսվում է երկարաձգել նշված մարմինների՝ ցանկից դուրս մնացած կազմակերպություններում ստուգումներ իրականացնելու արգելման ժամանակահատվածը՝ գործող 01.01.2016 թ. փոխարեն սահմանելով 01.07.2016 թ.: Որոշմամբ պետական մարմինների (բացառությամբ հարկային և մաքսային մարմիններ) կողմից, օրինակ, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների մոտ ստուգումներ չեն կարող իրականացվել մինչև 01.07.2016 թ.՝ գործող 01.01.2016 թ. փոխարեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1546360362351779&id=100009334896794&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել