Past.am-ը գրում է.
Ուրախների եւ հնարամիտների ակումբի երկրպագուները լավ են ճանաչում հայր եւ որդի Ալեքսանդր Մասլյակովներին։ Կրտսեր Մասլյակովը փոքրուց շրջապատված է եղել արվեստի գործիչներով, եւ ծնողների նման իրեն նվիրել է ՈՒՀԱ-ին։ Կնոջ հետ նա ծանոթացել է համալսարանում սովորելու տարիներին, առաջին կուրսից սկսել են հանդիպել ու մինչ օրս անբաժան են։
Զույգը դուստր ունի՝ Տաիսիան, ով արդեն մանկական թատերական խմբում դերասանուհի է։ Անգելինան ՈՒՀԱ-ի բոլոր ներկայացումներին ներկա է լինում, ամուսնու կողքին։ Միակ բանը, որ Անգելինային դուր չի գալիս, ամուսնու մոտ ռոմանտիզմի բացակայությունն է։ Նա ասում է, որ ինքը հիշում է իրենց բոլոր կարեւոր ամսաթվերը, Ալեքսանդրը՝ ոչ։ Անգելինան իրեն նվիրել է ընտանիքին, սակայն առանց գործի չի մնում՝ նա բազմաթիվ գրքերի հեղինակ է։
Նյութի աղբյուր՝ http://past.am/?p=34273&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել